Վրաստանի էներգետիկայի և ջրային ռեսուրսների կարգավորման ազգային հանձնաժողովի (GNERC) նախագահ Դավիթ Նարմանիայի հայտարարության համաձայն՝ նոր տարվանից սկսած էլեկտրաէներգիայի սակագները կավելանան։
GNERC-ը էլեկտրաէներգիայի սպառողների նոր սակագների մասին կհայտարարի դեկտեմբերի 29-ի նիստից հետո։
«Այս փուլում բնական գազի սակագների ավելացման նախադրյալ և մտադրություն չկան, կարող է լինել նվազագույն ավելացում», — այսօր՝ դեկտեմբերի 17-ին, «Մթավարի» մեդիա» կենտրոնում ասել է Դավիթ Նարմանիան։ Միաժամանալ նա հաստատել է, որ «ավելացումը կազդի էլեկտրաէներգիայի սակագների վրա»։
Նա դեռևս չի ասել կոնկրետ թիվը և տոկոսը՝ պատճառաբանելով, թե դժվար է նշել, թե որքան կավելանա։
Նարմանիան նաև ասել է, որ Վրաստանի էներգետիկայի հանձնաժողովը վերջին 2 տարվա ընթացքում սպառողական սակագները նվազեցրել է 3 թեթրիով։
Վրաստանի էներգետիկայի հանձնաժողովի նախագահի խոսքով՝ ջրի սակագների ավելացման հարցը չի քննարկվում։



