Ախալքալաքի գլխավոր ամանորյա տոնակատարությունը տեղի կունենա քաղաքի կենտրոնական զբոսայգում դեկտեմբերի 26-ին։ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի տվյալներով՝ միջոցառումը կանցկացվի Վրաստանի կառավարության, Վրաստանի մշակույթի նախարարության և «Ստեղծագործ Վրաստան»-ի աջակցությամբ։
Դեկտեմբերի 26-ին տոնակատարությունը կսկսվի ժամը 15:00-ին Ախալքալաքի կենտրոնական զբոսայգում՝ տեղական ժողովրդական պարային համույթների համերգով։
Ժամը 16:30-ին քաղաքի և գյուղերի փոքրիկ բնակիչները նվերներ կստանան Ձմեռ պապիկից։
Նոր տարվա ծրագիրը ներառում է մանկական ակտիվություններ, ժամանցային միջոցառումներ՝ անիմատորների մասնակցությամբ և երաժշտական համարներ: Քաղաքում ամանորյա գլխավոր տոնածառը հանդիսավոր կերպով կլուսավառվի միջոցառման ժամանակ։
Ժամը 18:00-ին տեղի կունենա գալա-համերգ՝ վրացական փոփ աստղերի մասնակցությամբ:
Համերգին կմասնակցեն՝
• «Շվիդկացա»-ն
• «Հերիո»-ն
• Դաթո Իլուրիձեի բենդը
• Գուֆի Լենդը
• Նիկա Ծուլուկիձեն
Միջոցառումը կավարտվի հանդիսավոր հրավառությամբ:



