նորություններ 17 Դեկտեմբերի, 2025 • Կապույտ վառելիքը հասավ Փոքր Սամսար գյուղ

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին,  Ախալքալաքի մունիցիպալիտետի Փոքր Սամսար գյուղում անսովոր իրարանցում էր։ Տասնամայակների սպասումից հետո, վերջապես բնական գազը հասավ գյուղ։

«SJGC» գազամատակարարման ընկերությունը Փոքր Սամսար գյուղում ավարտել է գազատարի կառուցումը։ Այսուհետ գյուղի բնակիչները հնարավորություն ունեն օգտվելու բնական գազից։

Գյուղամեջում կազակերպված հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը, ինչպես նաև «SJGC» ընկերության սեփականատերը և այլք։

Ընդգծենք, որ բնական գազը էականորեն կբարելավի հատկապես հեռավոր գյուղերում կենցաղային պայմանները, կնվազեցնի ջեռուցման ծախսերը։

Կարդացեք նաև՝

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝