Սա վերջին մեկ ամսվա ընթացքում Ախալքալաքի մունիցիպալիտետում ինքնասպանության մասին հաղորդված երկրորդ դեպքն է։ Դեկտեմբերի 14-ին Խանդո գյուղի բնակիչները երիտասարդ տղամարդու դի են հայտնաբերել։ 25-ամյա Ա. Ա.-ն կախված է գտնվել իր աշխատավայրում։
Jnews-ի տվյալներով՝ երիտասարդը մասնավոր ֆերմայում պահակ է աշխատել։ Նրա դիակը հայտնաբերվել է այնտեղ։ Ինքնասպանության դրդապատճառն անհայտ է։ Հարուցվել է քրեական գործ: Jnews-ը Վրաստանի Ներքին գործերի նախարարությունից պարզում է, թե կոնկրետ որ հոդվածով է այն հարուցվել։



