Ամանորի նախաշեմին Կարմիր Խաչի Ախալքալաքի մասնաճյուղի կամավորները կազմակերպում են բարեգործական միջոցառում՝ «Նվիրիր ջերմություն» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է աջակցել միայնակ ապրող տարեցներին և ստեղծել տոնական ու հոգատար մթնոլորտ նրանց համար։
Միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին, ժամը՝ 15:00-ին, «Գրանդ Մուռ» ներքևի համալիրում։
Միջոցառման կազմակերպիչները Կարմիր Խաչի կամավորներն են, այն բարեգործական է։ Երաժշտական ու պարային տարբեր ելույթներով հանդես կգան տեղի մշակույթի համույթներն ու երգիչները։ Իսկ նրանք, ովքեր ցանկանում են, կարող են բարեգործական համերգի ժամանակ իրենց նվիրատվությունը կատարել և մասանկիցը դառնալը բարի գործի։ Ըստ կազմակերպիչների համերգի ամբողջ հասույթը կուղղվի միայնակ տարեցներին, ոքվեր Ամանորին ընդառաջ սննդով լի տոպրակներ կստանան։
«Մեր կողքին ապրում են տարեց մարդիկ, ովքեր միայնակ են դիմավորում իրենց օրերը՝ հաճախ առանց բավարար աջակցության։ Մենք Ամանորին ընդառաջ կազմակերպում ենք բարեգործական միջոցառում, որի ընթացքում հավաքված ամբողջ գումարը կուղղվի միայնակ ապրող տարեցներին՝ սննդի համար։
Հենց Ձեր մասնակցությունը կարող է դառնալ մեկի համար հույս ու հոգատարություն», — այս մասին կարդում ենք Վրաստանի Կարմիր Խաչի ընկերության Ախալքալաքի մասնաճյուղի ֆեյսբուքյան էջը։
Արա՛ նվիրատվություն, գունավորի՛ր ամանորը
Համայնքի անդամները, կազմակերպությունները և անհատները կարող են մասնակցել նախաձեռնությանը՝ նվիրատվության կամ կամավորական աջակցության միջոցով՝ օգնելու միայնակ ապրող տարեցներին զգալ տոնական ուշադրություն և ջերմություն։




