նորություններՔաղաքականություն 17 Դեկտեմբերի, 2025 • Reuters․ ԱՄՆ-ն արգելում է մուտքը ևս յոթ երկրների քաղաքացիների համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդլայնել է այն երկրների ցուցակը, որոնց քաղաքացիներին արգելվում է մուտք գործել ԱՄՆ։«Reuters»-ի տվյալներով՝ մուտքն ամբողջությամբ արգելվել է Բուրկինա Ֆասոյի, Մալիի, Նիգերի, Հարավային Սուդանի, Սիրիայի, Լաոսի և Սիեռա Լեոնեի քաղաքացիների համար։ Բացի այդ, արգելքը վերաբերում է նաև այն անձանց, ովքեր ճանապարհորդական փաստաթղթեր են ստացել Պաղեստինի ազգային վարչությունից։

Սպիտակ տան հայտարարությունում նշվում է, որ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որը «ընդլայնում և ուժեղացնում է մուտքի սահմանափակումները այն երկրների քաղաքացիների նկատմամբ, որոնց մոտ առկա են հաստատված, կայուն և լուրջ թերություններ՝ կապված սքրինինգի, ստուգման և տեղեկատվության փոխանակման հետ»։

Սիրիայի դեպքում մուտքի արգելքի պաշտոնական պատճառ է նշվել այդ երկրի քաղաքացիների կողմից ԱՄՆ վիզայի ժամկետների հաճախակի գերազանցումը։

Սպիտակ տան տվյալներով՝ նոր արգելքն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից։

Հիշեցնենք, որ հունիսին Դոնալդ Թրամփն արդեն արգելել էր ԱՄՆ մուտքը ևս 12 երկրի քաղաքացիների համար։ Այդ արգելքը վերաբերել էր Աֆղանստանի, Մյանմայի, Չադի, Կոնգոյի Հանրապետության, Հասարակածային Գվինեայի, Էրիթրեայի, Հայթիի, Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի և Եմենի քաղաքացիներին։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝