նորություններ 14 Դեկտեմբերի, 2025 • «Մանկական Եվրատեսիլ-2025»-ում հաղթեց Ֆրանսիան

Թբիլիսիում անցկացված «Մանկական Եվրատեսիլ-2025» միջազգային երգի մրցույթում հաղթեց Ֆրանսիան։ Երկրորդ տեղը զբաղեցրեց Ուկրաինան, երրորդը՝ Վրաստանը, իսկ Հայաստանի ներկայացուցիչը զբաղեցրեց չորրորդ տեղը։

«Մանկական Եվրատեսիլ-2025» մրցույթի հաղթող ճանաչվեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Լու Դելուզը՝ «Ce Monde» երգով։ Նա ժյուրիից ստացել է 152 միավոր, իսկ առցանց քվեարկության արդյունքում՝ 96 միավոր։

Երկրորդ տեղը զբաղեցրեց Սոֆյա Ներսեսյանը (Ուկրաինա)։

Վրաստանի ներկայացուցիչ Անիտա Աբգարյանը զբաղեցրեց երրորդ տեղը։ Նա հանդես եկավ Shine Like a Star երգով։ Անիտա Աբգարյանը ժյուրիից ստացել է 121 միավոր, իսկ առցանց քվեարկության արդյունքում՝ 55 միավոր։

Հայաստանը ներկայացնող 12-ամյա Ալբերտը «Brave Heart» երգով զբաղեցրեց չորրորդ տեղը՝ ընդամենը մեկ միավորով զիջելով Անիտա Աբգարյանին։

«Մանկական Եվրատեսիլ-2025» մրցույթին մասնակցել են 18 եվրոպական երկրներ։ Վրաստանը «Մանկական Եվրատեսիլ»-ի պատմության մեջ ամենահաջողակ երկիրն է՝ մրցույթում հաղթելով չորս անգամ։ Այս տարի Վրաստանը մրցույթը հյուրընկալեց երկրորդ անգամ՝ «Մանկական Եվրատեսիլ-2024»-ում Անդրիա Պուտկարաձեի հաղթանակից հետո։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝