նորություններ 12 Դեկտեմբերի, 2025 • Վրաստանի կրթության նախարարն այցելեց Ախալքալաքի մունիցիպալիտետի վերանորոգված դպրոցներ

Վրաստանի կրթության նախարար Գիվի Միքանաձեն, շրջանային և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ միասին, այցելեց երեք՝ Ալաստան, Կոթելիա և Դադեշ գյուղերի վերանորոգված դպրոցներ։ Պատվիրակությունը գնահատեց աշխատանքների որակը, զրուցեց ուսուցիչների և աշակերտների հետ և ծանոթացրեց իրականացվող կրթական բարեփոխումներին։

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Վրաստանի կրթության նախարար Գիվի Միքանաձեն, Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներից Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, փոխնահանգապետ Սերգի Մուշկուդիանին, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Ախալքալաքի սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը և Ախալքալաքի ռեսուրս-կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանն այցելեցին Ալաստան, Կոթելիա և Դադեշ գյուղերի դպրոցներ, որոնք վերանորոգվել են Կրթության և գիտական ենթակառուցվածքների զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ։

Պատվիրակությունը սկզբում գնաց Ալաստան գյուղի դպրոց։ Հյուրերը շրջեցին դպրոցում, այցելեցին դասարանները և դրական գնահատանեցին վերանորոգման որակը։ Ալաստանի դպրոցն այս տարվա սեպտեմբերից արդեն ընդունել է իր աշակերտներին։

shkolaalastan

Ալաստանից հետո հյուրերը գնացին Կոթելիա գյուղ։ Այնտեղ դպրոցը դեռ չի բացվել, աշակերտները ժամանակավորապես երկրորդ հերթափոխով սովորում են հարևան՝ Բարալեթ գյուղի դպրոցում։ Պատվիրակությունը շրջեց դպրոցում և ստուգեց կատարված աշխատանքները։ Վերանորոգումը բարձր գնահատվեց։

kotelya

Նախարարը նաև հետաքրքրվեց Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանների մասնագիտական ուսումնական հաստատություններով: Ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ նա շնորհավորեց նրանց վերանորոգված դպրոցի շենքի կապակցությամբ և ներկայացրեց կրթական ոլորտում իրականացվող բարեփոխումները: Այցի ավարտին նախարարը լուսանկարվեց ուսուցիչների հետ և մաղթեց հաջողություններ: Կոթելիայի դպրոցում սովորում է 105 աշակերտ:

kotelya shkola

Պատվիրակության այցելած երրորդ դպրոցը Դադեշ գյուղի դպրոցն էր: Սեպտեմբերից այնտեղ նույնպես դասընթացներն անցկացվում են վերանորոգված շենքում:

shkola dadesh2

Դպրոցի բակում նախարարին և նրա հյուրերին դիմավորեցին աղ ու հացով:

shkola dadesh

Պատվիրակությունը շրջեց դասարաններով և լաբորատորիայով և ընդգծեց կատարված աշխատանքների որակը: Դասարաններից մեկը պատրաստել էը փոքրիկ միջոցառում, աշակերտները վրացերեն լեզվով արտասանեցին, ինչն ուրախացրեց նախարարին և հյուրերին։

dadesh1

Միջոցառման ժամանակ աշակերտուհիներից մեկը տեսնելով նախարարին հուզվեց, սակայն վերջինս հանգստացրեց նրան, և ծրագիրը շարունակվեց: Մեկ այլ դասարանում անգլերենի դաս էր անցկացվում, և նախարարն աշակերտների հետ զրուցեց անգլերենով:

dadeshh

Ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ նախարարը շնորհավորեց նրանց և պատասխանեց նրանց հարցերին։

shkoladadesh

Կրթության նախարարը և նրան ուղեկցող ներկայացուցիչները գոհ էին բոլոր երեք դպրոցների վիճակից և վերանորոգումից։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝