նորություններ 12 Դեկտեմբերի, 2025 • Հողերի անվճար գրանցման հնարավորությունը կավարտվի 2025 թվականի վերջին

Հողերի բարեփոխված համակարգային գրանցման ավարտի պատճառով, ծրագրից ժամանակին չօգտված քաղաքացիները ստիպված կլինեն 2026 թվականից սկսած իրենց հողամասերը գրանցել ոչ պարբերաբար սկզբունքով։ Սակայն նրանք, ովքեր դիմել են հողամասերը չափագրելու համար, սակայն չեն հասցրել չափագրել բարեփոխման շրջանակներում, անվճար ծառայությունները կշարունակեն ստանալ նաև 2026 թվականին ։

Հողերի համակարգային գրանցումը Վրաստանում ավարտվում է 2025 թվականի դեկտեմբերին, այդ թվում՝ Ախալքալաքում։ Բոլոր այն հողամասերը, որոնց համար հողաչափության դիմումն արդեն ներկայացվել է, կամ կներկայացվի մինչև տարեվերջ՝ Արդարադատության տուն, մունիցիպալիտետ կամ slr.napr.gov.ge հարթակի միջոցով, անպայման կչափագրվեն։

Այն քաղաքացիները, ովքեր օբյեկտիվ պատճառներով չեն կարողացել օգտվել բարեփոխումից 2022-2025 թվականների ընթացքում, կպահպանեն իրենց սեփականությունը գրանցելու հնարավորությունը, սակայն արդեն կանեն այլ ընթացակարգով և իրենց սեփական միջոցներով։

2026 թվականի հունվարի 1-ից սկսած հողերի գրանցումը նրանց համար հասանելի կլինի միայն ոչ պարբերաբար(սպորադիկ) կարգով։

Սպորադիկ կարգով դիմում ներկայացնելու համար քաղաքացիներին անհրաժեշտ է դիմել ցանկացած Արդարադատության տուն։ Տեղում մասնագետները խորհրդատվություն կտրամադրեն դիմողին և կբացատրեն, թե կոնկրետ որևէ հողամաս գրանցելու համար ինչ անհրաժեշտ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել։

«Այն քաղաքացիները, ովքեր արդեն դիմել են հողային չափագրման համար ընթացիկ բարեփոխման շրջանակներում, բայց որոնց հողերը չեն չափագրվի մինչև 2025 թվականի վերջը, անհանգստանալու կարիք չունեն: Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունը կշարունակի 2026 թվականին սպասարկել նրանց նույն պայմաններով, ինչ համակարգված գրանցման ժամանակահատվածում: Սա նշանակում է, որ ծառայությունները կմնան անվճար քաղաքացիների այս կատեգորիայի համար», — ասվում է Պետական ռեգիստրի գործակալության մամուլի ծառայության պատասխանի մեջ:

Հարկ է նշել, որ գրանցման համակարգի բարեփոխումը կառավարության մեծածավալ նախաձեռնություններից մեկն է։

«Գործակալության տվյալներով, երկրի կադաստրային ծածկույթը գերազանցում է 95%-ը։ Ծրագրի ավարտը նշանակում է անցում ստանդարտ գրանցման ռեժիմի, սակայն նրանց համար, ովքեր բարեխղճորեն ներկայացրել են դիմում, պետությունը հաջորդ տարի կպահպանի արտոնյալ պայմանները», — ասվում է պատասխանում։

Հարկ է նշել, որ Վրաստանում հողամասերի պետական գրանցումը սկսվել է 2016 թվականին։ Այդ ժամանակ քաղաքապետարանները, այդ թվում՝ Ախալքալաքի քաղաքապետարանը, ներգրավվել էին հողերի գրանցման գործընթացին։ Այնտեղ հավաստում էին փաստաթղթերի իսկությունը կամ հաստատում էին փաստաթղթեր չունեցողի գույքի իսկությունը։

2022 թվականի հունվարից սկսած մունիցիպալիտետները չեն մասնակցել բնակիչների գյուղատնտեսական հողամասերի օրինականացման և նույնականացման գործընթացին: 2022-ից 2024 թվականներին հողերի գրանցման ամբողջ գործընթացը վարել է Հանրային ռեգիստրը: Սակայն, 2025 թվականի սեպտեմբերի 1-ին Հանրային ռեգիստրը կրկին մունիցիպալիտետների քաղաքապետարաններին ներգրավեց գյուղատնտեսական հողերի անվճար գրանցման գործընթացին:

Քաղաքապետարաններին նորից ներգրավվել են գյուղատնտեսական հողերի զանգվածային գրանցման գործընթացին

Վերատպման կանոն