նորություններ 11 Դեկտեմբերի, 2025 • Վրաստանի ՆԳՆ-ում կադրային փոփոխություններ են կատարվել

Վրաստանի ՆԳՆ-ում կադրային փոփոխություններ են կատարվել, — նշված տեղեկատվությունը տարածում է հենց գերատեսչությունը։

Վրաստանի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Կոնստանտին Խիդիրբեգիշվիլին նշանակվել է Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի Ձվելի Թբիլիսիի (Հին Թբիլիսի) շրջանի գլխավոր վարչության, Գիորգի Օթարաշվիլին՝ Կախեթիի տարածաշրջանային ոստիկանության դեպարտամենտի տնօրենի, իսկ Արչիլ Մախարաձեն՝ Մցխեթա-Մթիանեթիի տարածաշրջանային ոստիկանության դեպարտամենտի տնօրենի պաշտոնում։

Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանային ոստիկանության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Իրակլի Փիփիան տեղափոխվել է նշված դեպարտամենտի տնօրենի պաշտոնին։

Կախեթիի տարածաշրջանային ոստիկանության դեպարտամենտի տնօրեն է նշանակվել Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի Իսանի-Սամգորիի շրջանի գլխավոր վարչության պետ Գիորգի Օթարաշվիլին։

Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի անչափահասների գործերով գլխավոր վարչության պետ Իվանե Մճեդլիշվիլին նշանակվել է Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի տարածաշրջանային ոստիկանության դեպարտամենտի տնօրեն։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝