Հասարակություննորություններ 11 Դեկտեմբերի, 2025 • Մրցանակի է արժանացել «Ալիք Մեդիա»-ի տնօրեն Լիզա Թորոսյանը

Դեկտեմբերի 10-ին, Թբիլիսիում տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի մրցանակաբաշխությունը, որն ամեն տարի անցկացնում է Նիդերլանդների դեսպանությունը:Գրում է «Ալիք Մեդիա»-ն։

Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մելինե Առաքելյանը 3 նոմինանտներին հանձնել է պատվոգրեր. նրանցից 3-րդ հորիզոնականում էր «Գորիի արվեստի տուն» կազմակերպության տնօրեն և հիմնադիր Օթո Գվրիտաշվիլին, 2-րդ հորիզոնականում էր «Ալիք Մեդիա»-ի տնօրեն Լիզա Թորոսյանը: Մարդու իրավունքների պաշտպանի «Վարդակակաչ» մրցանակը տրվեց Կախեթիից Թոզու Մամեդովային։

Արարողությանը նախորդել է «Պարոն ոչ ոքը Պուտինի դեմ» ֆիլմի ցուցադրությունը:

«Ալիք Մեդիա»-ի տնօրեն Լիզա Թորոսյանին որպես նոմինանտ ներկայացրել էր «Բազմազգ Վրաստան» ՀԿ-ի հիմնադիր Առնոլդ Ստեփանյանը.

«Լիզա Թորոսյանն, իմ կարծիքով, ժողովրդավարության և խոսքի ազատության փարոս է, շատ թեկնածու կար, և շատ ուրախ եմ, որ Լիզային և իր աշխատանքը այս պահին գնահատվեց: Սա Լիզայի և ամբողջ թիմի աշխատանքի գնահատականն է», — ասել է Առնոլդ Ստեփանյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում:

3-րդ հորիզոնականը զբաղեցրած «Գորիի արվեստի տուն» կազմակերպության տնօրեն և հիմնադիր Օթո Գվրիտաշվիլին ևս կարևորել է այս մրցանակը.

«Շատերը, խոսելով Գորիի արվեստի տան մասին, պատկերացնում են ազատություն, և հենց դա է մեզ համար կարևոր, որպեսզի երիտասարդները՝ և ոչ միայն, կարողանան ունենալ տարածք, որտեղ կլինեն ազատ, որտեղ կունենան խոսքի և արտահայտվելու ազատություն: Այս պատվոգիրը շատ մեծ գնահատանք է իմ աշխատանքի»:

Թոզու Մամեդովան նշել է. «Իմ ընկերներն ասում էին, որ աշխատանքս ջուրն է լցվել, ոչինչ էլ չստացվեց մոտդ ի վերջո, և մոտիվացիաս կորել էր: Այսօր այս մրցանակաբաշխությունը, այս աջակցությունը շատ բան փոխեց ինձ համար: Միշտ երազել եմ օրինակ լինել փոքրիկ աղջիկների համար, որ իրենց մոտ էլ կստացվի ամեն ինչ»:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝