«Բաց սահմաններ» կազմակերպությունը ստեղծել է նոր կայք-էջ, որը միավորում է Ախալքալաքի բոլոր կազմակերպությունները, խանութները, ծառայությունները և տեսարժան վայրերը՝ Catalog.com.ge:
Catalog հարթակի շնորհիվ Դուք կարող եք գտնել Ախալքալաքում ձեզ անհրաժեշտ ամեն ինչ՝ ավտոսպասարկման կետեր, խանութներ, ռեստորաններ, հյուրանոցներ, կրթական, ֆինանսական և իրավաբանական ծառայություններ, տաքսի ծառայություններ և շատ ավելին։
Դուք կարող եք նաև գտնել տեղեկատվություն, թե ուր կարելի է այցելել Ախալքալաքում, այդ թվում՝ զբոսայգիներ, եկեղեցիներ, թանգարաններ և այլ տեսարժան վայրեր։
Բիզնեսի սեփականատերերի համար սա հիանալի հնարավորություն է իրենց ճանաչելիությունը բարձրացնելու և հաճախորդների այցելությունների թիվը մեծացնելու համար: Եթե ձեր բիզնեսը հայտնվի Catalog կայքում, հաճախորդները կկարողանան այն ավելի հաճախ գտնել, ինչպես նաև անմիջապես կստանան ձեր կոնտակտային տվյալները, Instagram-էջերը, քարտեզների վրա իրենց գտնվելու վայրը, ձեր ծառայությունների մասին տեղեկատվություն և այլն։
Catalog.com.ge կայքում բիզնեսի ներկայությունը վճարովի է և ենթադրում է մի քանի սակագներ։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք 597 724 431 հեռախոսահամարով։



