նորություններ 9 Դեկտեմբերի, 2025 • Մունիցիպալիտետը չի իրականացրել 2025 թվականի քաղաքացիական բյուջեն

Երկու տարի շարունակ Ախալքալաքում իրականացվել է մի նախագիծ, որի շրջանակներում սովորական քաղաքացիներին հնարավորություն է տրվել մասնակցելու քաղաքային բյուջեի կազմման գործընթացին։ Բյուջեում որոշակի գումար է հատկացվել քաղաքացիների բյուջեի կազմման համար, քաղաքացիները գաղափարներ են առաջարկել, թե ինչպես ծախսել այդ գումարը, և մեկ գաղափար ընտրվել է հանրային քվեարկության միջոցով։ Նախագծի ավարտից հետո մունիցիպալիտետը գործընթացը պետք է շարունակեր ինքնուրույն։ Սակայն 2026 թվականի բյուջեի նախագիծը չի ներառում «քաղաքացիական բյուջետավորում» վերտառությամբ կետ։

Քաղաքացիական բյուջետավորման իրականացման երկու տարիների ընթացքում Նինոծմինդայի և Ախալքալաքի քաղաքացիների կողմից ներկայացվել է հինգ գաղափար։ Մինչ Ախալքալաքում նախապատվություն էր տրվում զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավմանը,ապա Նինոծմինդայում սպորտային նախագծեր էին իրականացվում։ Նախագծի շրջանակներում առաջարկվել են հետևյալ գաղափարները՝

Նախագծի շրջանակներում առաջարկվել են հետևյալ նախագծերը՝

Նինոծմինդա

2023-2024

  • Խոջաբեկում անասունների համար նախատեսված խմելու ջրի ավազան
  • Խոջաբեկում և Նորաշենում մարզագույք

2024-2025

  • Լողավազանի կառուցում
  • Բացօթյա մարզագույքի համար նախատեսված ապաստարան
  • Հանգստի գոտի

Ախալքալաք

2023-2024

  • Քաղաքային ժամացույց
  • Ինտերակտիվ գովազդային վահանակ
  • Փարվանա գետի մոտ լողափի կազմակերպում
  • Դիտակետ Ախալքալաք քաղաքի մուտքի մոտ

2024-2025

  • Քաղաքային կայարանի տարածքի բարեկարգում
  • Ճգնավոր սրբավայր տանող ճանապարհի բարեկարգում
  • Փողոցների անվանական ցուցանակների տեղադրում

Քաղաքացիական բյուջետավորման իրականացման 2 տարիների ընթացքում տեղական իշխանություններն Ախալքալաքում քաղաքացիական նախագծերի համար հատկացրել են 80 000 լարի (30 000 լարի 2023-2024 թվականներին և 50 000 լարի 2024-2025 թվականներին), իսկ Նինոծմինդայում՝ 50 000 լարի (20 000 լարի 2023-2024 թվականներին և 30 000 լարի 2024-2025 թվականներին):

Ընդհանուր առմամբ, երկու մունիցիպալիտետներում իրականացվել է երկու նախագիծ, և ևս երկուսը նախատեսված էր իրականացնել 2025 թվականին։ 2023-2024 թվականներին Ախալքալաքում իրականացման համար ընտրվել է գովազդային վահանակների նախագիծ, իսկ 2024-2025 թվականներին Նինոծմինդայում ընտրվել է Նորաշենում սպորտային գույքի ձեռքբերման նախագիծ։ Ախալքալաքում նախագիծը նախատեսված էր Ճգնավոր սրբավայր տանող ճանապարհի բարեկարգման, իսկ Նինոծմինդայում՝ լողավազանի կառուցման համար։ Սակայն, վերջին երկու նախագծերն էլ՝ Նինոծմինդայում և Ախալքալաքում, արդյունքում չեն իրականացվել։

Ախալքալաքի քաղաքապետարանը պատրաստվում էր բարեկարգել Ճգնավոր սրբավայր տանող ճանապարհը, սակայն պլանավորման ընթացքում պարզ դարձավ, որ այս աշխատանքների շրջանակը (ասֆալտ, նստարաններ և լուսավորություն) անհնար է իրականացնել 50 000 լարիով։ Որոշվեց նախագիծը հետաձգել ։

Արդյո՞ք Ճգնավոր սրբավայր տանող ճանապարհի բարեկարգումը վերջնականապես կավարտվի, դեռևս անհայտ է։

Ինչ վերաբերում է 2026 թվականի բյուջեի նախագծում «քաղաքացիական բյուջետավորում» վերնագրով կետի բացակայությանը, ապա, ըստ Ախալքալաքի քաղաքապետարանի ֆինանսական ծառայության պետ Կարեն Մերգելյանի, ընդունումից հետո այս կետը՝ կամ կարող է ներառվել, կամ կարող է չներառվել բյուջեում։

«Պարզվեց, որ 50 000 լարի բյուջեի շրջանակներում հնարավոր չէր իրականացնել մեր նախատեսածը։ Կային նաև բազմաթիվ խնդիրներ՝ կապված այնտեղ կախված էլեկտրական լարերի հետ։ Մենք պետք է ճշտենք այս հարցը։ Խոսքը բավականին մեծ գումարի մասին է։ Ախալքալաքի մունիցիպալ բյուջեում «քաղաքացիական բյուջետավորման» կետ ներառել-չներառելը մունիցիպալիտետի հայեցողության տակ է. մենք կարող էինք այն ներառել, կարող էինք չներառել։ Ներկայումս այս կետը ներառված չէ, և չգիտեմ՝ կներառվի՞, թե՞ ոչ, տեսնենք։ Կմտածենք դրա մասին և կտեսնենք, թե ինչ կարող ենք անել», — ասաց Կարեն Մերգելյանը։

Հիշեցնենք, որ Ախալքալաքում 2023 և 2024 թվականներին իրականացվել է «Հասարակության հնարավորությունների ընդլայնում սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքում իրավահավասար և բազմակողմ մասնակցության համար» նախագիծը, որի շրջանակներում սովորական քաղաքացիներին հնարավորություն է տրվել մասնակցելու մունիցիպալիտետի բյուջետավորման գործընթացին։ Նախագծի համաձայն՝ Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի, որը գրանցված է և (կամ) իրականում բնակվում է Ախալքալաք կամ Նինոծմինդա քաղաքում, կարող էր առաջարկել իր գաղափարը՝ ուղղված մունիցիպալիտետի ընդհանուր բարելավմանը։ Քաղաքացիական բյուջետավորման իրականացման հիմնական նպատակը բնակչությանը քաղաքային կամ մարզային կառավարման գործընթացներին ներգրավելն էր: Այն թույլ էր տալիս քաղաքացիներին ինքնուրույն որոշել, թե ինչպես օգտագործել և բաշխել տեղական բյուջեի գումարը։ Նախագիծն իրականացրել է «HEKS-EPER Georgia» կազմակերպությունը՝ Սամցխե-Ջավախեթիում իր գործընկերոջ՝ Քաղաքացիական հասարակության ձևավորման աջակցության կենտրոնի (SCCSF) աջակցությամբ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝