նորություններ 9 Դեկտեմբերի, 2025 • Իլիայի համալսարանում «1+4» ծրագրի ուսանողները կրթական մրցանակ կստանան

Այսօր Իլիայի պետական համալսարանը տարածել է հայտարարություն, ըստ որի՝ 2025-2026 ուսումնական տարվա աշնանային և գարնանային կիսամյակների համար «Վրացերենը որպես երկրորդ լեզվի և ինտեգրացիայի» ծրագրի ուսանողները կստանան ուսումնական դրամաշնորհ, որը նշանակում է կիսամյակի ուսման վարձի լրիվ կամ մասնակի ֆինանսավորում։

Ուսանողը պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին՝

  • Սովորի «Վրացերենը որպես երկրորդ լեզվի և ինտեգրացիայի» ծրագրում։
  • Չստանա ուսումնական դրամաշնորհ կամ որևէ այլ տեսակի ուսումնական ֆինանսավորում։
  • Ունենա ակտիվ ուսանողի կարգավիճակ և հաշվետու կիսամյակում անցած յուրաքանչյուր առարկայից նրա գնահատականը լինի առնվազն 85 միավոր։
  • Հավաքի կիսամյակում առնվազն 30 կրեդիտ։
  • Լինի ուսումնառության առաջին կամ երկրորդ կիսամյակի ուսանող. քանի որ լրացուցիչ կիսամյակի ուսանողները չեն կարող մասնակցել ֆինանսավորմանը։

2025-2026 ուսումնական տարվա աշնանային և գարնանային կիսամյակների ավարտին ֆինանսավորումը կտրամադրվի ծրագրի ուսանողների համապատասխան կիսամյակում ցուցաբերած ակադեմիական առաջադիմության հիման վրա։

Հիշեցնենք, որ «1+4» կրթական ծրագիրը Վրաստանում ներդրվել է 2010-2011 ուսումնական տարում՝ հատուկ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար:

Առաջին տարում ուսանողները սովորում են վրացերեն, ապա ուսումնական տարվա ավարտին 60 կրեդիտի կուտակման դեպքում (ինչը նշանակում է կուրսի բարեհաջող ավարտ) ուսանողները հնարավորություն են ստանում շարունակելու կրթությունն իրենց նախընտրած ֆակուլտետում՝ առանց որևէ քննություն հանձնելու:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝