2026 թվականի հունվարի 1-ից «Ընտանի կենդանիների մասին» օրենքն ուժի մեջ կմտնի փուլ առ փուլ։
Ընտանի կենդանիներին առանց վզկապի կամ դնչկալի զբոսանքի տանելու համար տերերը կտուգանվեն 150 լարիի չափով։
Կենդանիների մոնիթորինգի գործակալության հաղորդմամբ՝ նոր օրենսդրության համաձայն առաջին փուլում կենդանու տերը պարտավոր է՝ հիվանդության առկայության դեպքում կենդանուն տեղափոխել անասնաբուժական հաստատություն, կծածի, քերծվածքի կամ վնասվածքի դեպքում ապահովել գործակալության տեղեկացվածությունը և մեկուսացված կենդանու անասնաբուժական հսկողություն,
հասարակական տարածքի աղտոտման դեպքում ապահովել դրա անհապաղ մաքրումը,
հատուցել անձին կենդանու պատճառած վնասը,
կենդանու մահվան դեպքում համապատասխան վայր տեղափոխել կենդանուն՝ Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կանոններին համապատասխան։
Նշենք, որ կենդանիների խնամքի կանոնների խախտման կանոնակարգերն ուժի մեջ կմտնեն մի քանի փուլով։
Օրենսդրական փաթեթի լիարժեք իրականացման ժամկետն ընդգրկում է 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը։



