Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Չամդուրա գյուղի բնակիչները հայտնաբերել են 33-34 տարեկան երիտասարդի անշնչացած մարմինը։
Ըստ գյուղացիների, երիտասարդն իր տանը մենակ էր ապրում, ընտանիքի մյուս անդամները բնակվում են արտերկրում։ Նա առանձնապես չի շփվել գյուղացիների հետ։
Jnews-ը տեղեկությունը ճշտելու համար դիմել է Վրաստանի ներքին գործերի նախարարություն։ Սպասում ենք պատասխանի։



