Հայաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարարությունն արձագանքում է ադրբեջանական մամուլում տարածված տեղեկություններին այն մասին, թե «Ադրբեջանից դեպի Հայաստան երկաթուղային ճանապարհով վառելիքի մատակարարման խափանումների պատճառը սակագնային արգելքներն են»։
«Այս տարվա դեկտեմբերի 5-ին Վրաստանի կառավարությունը գործընկեր երկրներից ստացավ հարցում՝ Ադրբեջանի տարածքից Հայաստան վառելիքի միանվագ տարանցման կազմակերպման վերաբերյալ՝ Վրաստանի տարածքով։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ՝ Վրաստանի երկաթուղուն անմիջապես հանձնարարվեց իրականացնել նշված բեռի երկաթուղային փոխադրումը միանվագ՝ ամբողջովին անվճար։ Այս որոշման մասին պաշտոնական կողմերը տեղեկացվել են։
Վրաստանը եղել և մնում է Հայաստանի և Ադրբեջանի ռազմավարական, վստահելի գործընկեր երկիր։ Մենք միշտ եղել ենք և մնում ենք տարածաշրջանում խաղաղության և համագործակցության աջակից», – նշում են Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունում։



