նորություններ 8 Դեկտեմբերի, 2025 • Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում

Պաշտոնական այցով Վրաստանում է գտնվում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ու նրա գլխավորած պատվիրակությունը։

Վրաստանի Առողջապահության նախարարության տեղեկությամբ՝ այցի նպատակն է խորացնել երկու երկրների միջև համագործակցությունը, քննարկել ընթացիկ բարեփոխումները և փորձի փոխանակումը։

«Արսեն Թորոսյանը Վրաստան է այցելել իր տեղակալի, սոցիալական ոլորտի ղեկավարի և պատվիրակության այլ անդամների հետ միասին։ Հայկական պատվիրակությանը Թբիլիսիի օդանավակայանում դիմավորել է Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարի տեղակալ Գիորգի Ցագարեիշվիլին։

Սոցիալական ոլորտում համագործակցության շուրջ հանդիպում կկայանա Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Միխեիլ Սարջվելաձեի հետ։ Պատվիրակության անդամները հանդիպումներ կունենան նաև Վրաստանի խորհրդարանի անդամների հետ։ Նախատեսված են նաև այլ բարձրաստիճան հանդիպումներ», – ասվում է Վրաստանի առողջապահության նախարարության հայտարարությունում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝