Վրաստանում բարձրագույն կրթության ֆինանսավորման նոր մոդելի վերաբերյալ վերջին հրապարակված տեղեկություններից հետո Jnews–ը կապ է հաստատել Կրթության նախարարության հետ՝ պարզելու, թե արդյոք փոփոխությունները որևէ ձևով կազդեն «1+4» ծրագրի վրա։
Վրաստանի Կրթության նախարարությունից Jnews-ին հայտնեցին, որ այս փուլում նրանք չունեն մանրամասն տեղեկատվություն հրապարակելու իրավասություն, քանի որ կոնկրետ մեխանիզմները դեռ մշակման փուլում են։
Ինչ վերաբերում է «1+4» ծրագրին, ապա գերատեսչությունից հայտնեցին, որ այժմ չեն կարող նշել՝ փոփոխությունները կազդեն, թե ոչ․ առաջիկա ցանկացած հստակեցում կկատարվի միայն նախարարության պաշտոնական կայքէջով։
Jnews–ը հետևողական կլինի թեմային և նախարարության կողմից հրապարակված թարմացումների դեպքում ներկայացնի ամբողջական տեղեկատվություն իր ընթերցողներին։
Նշենք, որ վերջին հայտարարված փոփոխությունների համաձայն՝
- 2026 թվականից Վրաստանում կվերացվի դրամաշնորհային մոդելը,
- պետությունը լիովին կվճարի միայն պետական համալսարաններ ընդունված ուսանողների ուսման վարձը,
- մասնավոր համալսարաններում 2026-ից ընդունվող ուսանողների համար պետական ֆինանսավորում չի նախատեսվում,
- իսկ արդեն սովորող ուսանողների համար փոփոխությունն ուժի մեջ չի մտնի մինչև ուսումնական շրջանի ավարտը։
Կրթության նախարար Գիվի Միքանաձեի խոսքով՝ «փաստացիորեն կրթությունը դառնում է անվճար նրանց համար, ովքեր կարողանում են հանձնել ընդունելության քննությունները»։
Կարդացեք նաեւ՝



