Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը հայտնել է Գորիի զարգացման գործակալության և Թանա ու Թեձամի պահպանվող տարածքների կառավարման աշխատակցի ձերբակալության մասին։
Գործակալության տվյալներով՝ ձերբակալվածը քաղաքացուց պահանջել և ստացել է 1400 դոլար կաշառք՝ իր իրավասության տակ գտնվող անտառապատ տարածքում առանց պաշտոնական թույլտվության քեմփինգ հիմնելու թույլտվության դիմաց։
Նա ձերբակալվել է գումարը ստանալուց անմիջապես հետո։
Գործը քննվում է ՔՕ 338-րդ հոդվածով, և նրան սպառնում է 6-ից 9 տարվա ազատազրկում։



