Նոյեմբերին Վրաստանում տարեկան գնաճը կազմել է 4.8%՝ 3%-ի նպատակային ցուցանիշի համեմատ։
Սննդամթերքի կատեգորիան ամենամեծ ազդեցությունն է ունեցել գների աճի վրա՝ տարեկան կտրվածքով 10.3% աճ, որին հաջորդում է առողջապահությունը, որտեղ գները տարեկան 8%-ով աճել են։
Վրաստանում սննդամթերքի գների աճը տարվա ընթացքում.
- Մրգեր և խաղող՝ 16.9%,
- Ձուկ՝ 15.5%,
- Յուղեր և ճարպեր՝ 14.9%,
- Հաց և հացաբուլկեղեն՝ 13.6%,
- Սուրճ, թեյ և կակաո՝ 12.0%,
- Շաքար, մուրաբա և այլ հրուշակեղեն՝ 11.6%,
- Հանքային և աղբյուրի ջուր, գազավորված ըմպելիքներ և բնական հյութեր՝ 8.6%,
- Կաթ, պանիր և ձու՝ 8.5%,
- Միս և մսամթերք՝ 6.5%,
- Բանջարեղեն և կանաչեղեն՝ 5.1%,
- Հիմնական գնաճ (բացառությամբ սննդամթերքի)՝ 2.6%:
- Ամսական գնաճ՝ 0.4%:
- Սննդամթերքի խմբում գները ամսվա ընթացքում աճել են 0.9%-ով:



