նորություններ 3 Դեկտեմբերի, 2025 • Ախալքալաքի մունիցիպալիտետի նախադպրոցականներն ամանորյա նվերներ կստանան

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանն ամանորյա նվերներ է պատրաստում մանկապարտեզ հաճախող երեխաների համար։ Նվերների հավաքածու գնելու համար Նախատեսվում է հատկացնել 25 000-ից 30 000 լարի։ Յուրաքանչյուր հավաքածու կարժենա մոտավորապես 35 լարի։ Մունիցիպալիտետի մանկապարտեզներ է հաճախում 879 նախադպրոցական տարիքի երեխա։

Ախալքալաքի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանի խոսքով, նվերի տուփի մեջ կլինի խաղալիք, քաղցրավենիք և մանկական գիրք։ Այժմ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ։ Քաղաքապետարանն առաջիկա օրերին կհայտարարի նվերների գնման մրցույթ։

Հարկ է նշել, որ Ախալքալաքի մանկապարտեզների հիմնային վերանորոգումները շարունակվում են, ուստի, քաղաքից, մոտ 60 երեխա ժամանակավորապես հաճախում է գյուղերի մանկապարտեզներ։

Այս տարի նվերներ կտրվեն միայն այն երեխաներին, ովքեր փաստացի հաճախում են մանկապարտեզ: Անցյալ տարի քաղաքապետարանը նվերներ էր նվիրել նաև նրանց, ովքեր վերականգնողական աշխատանքների պատճառով չէին կարող հաճախել մանկապարտեզ:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝