Հաջորդ ուսումնական տարվանից սկսած դպրոցական համազգեստը 1-ինից մինչև 6-րդ դասարաններում պարտադիր կլինի բոլոր հանրակրթական դպրոցներում։ Այս մասին հայտարարել է Կրթության նախարար Գիվի Միքանաձեն «Ընդհանուր կրթության բարեփոխումների ազգային հայեցակարգի» շնորհանդեսի ժամանակ։
Նրա խոսքով՝ սոցիալապես անապահով ընտանիքները կստանան համապատասխան ֆինանսական օգնություն դպրոցական համազգեստի համար։
«Մենք ուսումնասիրել ենք դպրոցներում գործող պրակտիկան և փորձնական ռեժիմով որոշում ենք կայացրել, որ հաջորդ ուսումնական տարվանից սկսած դպրոցական համազգեստը պարտադիր լինի բոլոր հանրակրթական դպրոցներում՝ 1-ինից մինչև 6-րդ դասարան ներառյալ, տարրական դպրոցում։ Մենք, իհարկե, հաշվի ենք առնում նաև սոցիալապես անապահով ընտանիքներին, և բոլոր ընտանիքները, որոնք Առողջապահության նախարարության գնահատմամբ 60 հազար կամ ավելի քիչ միավոր ունեն, համազգեստի համար կստանան համապատասխան աջակցություն պետությունից», — ասել է Միքանաձեն։



