նորություններ 30 Նոյեմբերի, 2025 • Աշնան թեման՝ Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում

Նոյեմբերի 29-ին, Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնում «Աշնան վերջին կանչը» խորագրով միջոցառումների շարք է անցկացվել, որոնք նվիրված էին աշնան վերջին օրերի գեղեցկությանը։

Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնում գործող խմբակները՝ յուրաքանչյուրը յուրովի, նոյեմբերի վերջին օրերը նվիրաբերել էին աշնան թեմային։ Հայ գրականության, վրացերենի, անգլերենի, երգարվեստի, նկարչության, պարարվեստի, դիզայնի խմբակները համատեղ միջոցառման փոխարեն, այս տարի յուրաքանչյուրն իր ոլորտում էր խորացել աշուն թեմայով։

ashun4

Տարրական դասարանների աշակերտները, աշնան կախարդական գույներով՝ տերևներով մտան դահլիճ, պարգևելով՝ հեքիաթային և գունեղ տրամադրություն։
Կնետրոնի ասմունքի խմբակն իր դասն անցկացրեց Վահան Տերյան ու Համո Սահյան ներկայացնելով, երգինը, պարինը, դիզայնինը և այսպես շարունակ։

ashun2

Ախալքալաքի հայկական երիտասարդական կենտրոնի պատասխանատուն վստահեցնում է՝ իրենք ամեն տարի աշնան թեմայով յուրահատուկ ու չկրկնվող միջոցառում են կազմակերում։ Օրինակ՝ անցած տարի Կենտրոնում մեծ հյուրասիրություն է կազմակերպվել, որտեղ երեխաներն ու ծնողները միասին ներկայացրել ու պատրաստել են Ջավախքի բերքն ու բարիքը, իսկ այս տարի որոշել են յուրաքանչյուր խմբակ առանձին դաս անցկացնել։

ashun3

«Ամենամյա միջոցառումների ցանկում միշտ ունենք աշնանը նվիրված միջոցառում։ Ամեն տարի անցկացնում ենք նմանատիպ միջոցառումներ, որոնք չեն կրկնվում։ Անցած տարի ներկայացրել էինք Ջավախքի բերքն ու բարիքը, իսկ այս տարի ամեն մի առարկայական խմբակ նոյեմբեր ամսվա վերջին դասն անցկացրեց աշնան թեմայով։ Լեզուների բաժնում, օրինակ՝ աշնան թեմայով դասը լրացուցիչ խթան էր աշակերտներին խորանալ պոեզիայի աշխարհում, այսինքն՝ խթանում ենք կարդալն ու ուսումնասիրելը։ Երգի խմբակում աշնանը նվիրված երգի կատարումներ էին, երգերի ուսուցում և ներկայացում, և այսպես բոլոր խմբակները», — ասաց Ախալքալաքի Երիտասադրական կենտրոնի պատասխանատուն։

Նմանօրինակ միջոցառումները նպաստում են երիտասարդների ստեղծագործական ունակությունների զարգացմանը և միասնականության խթանմանը, այն դարձնելով աշնանային հիշարժան տոն։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝