Երեկ՝ նոյեմբերի 29-ին, Թբիլիսիի Sheraton Metechi Palace հյուրանոցում տեղի է ունեցել Վրաստանի կանանց միջազգային ասոցիացիայի (IWA Georgia — International Women’s Association) կողմից կազմակերպվող ամանորյա ավանդական բարեգործական տոնավաճառը, որին իր տաղավարով մասնակցել է նաև Վրաստանում ՀՀ դեսպանությունը։
Տաղավարում ներկայացված են եղել հայկական մի շարք ապրանքատեսակներ, ավանդական ուտեստներ և խմիչքներ։
Տոնավաճառում իրենց ձեռագործ աշխատանքներն են ներկայացրել նաև Հայաստանից ժամանած Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի վարպետները։
Ինչպես հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը՝ հայկական տաղավարը մեծ հետաքրքրության է արժանացել այցելուների կողմից:



