Դեկտեմբերի 1-2-ը Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, պատվիրակության անդամների հետ միասին, պաշտոնական այց կկատարի Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ։ Տեղեկատվությունը հրապարակել է Թբիլիսիի քաղաքապետարանը։
Մայրաքաղաքի քաղաքապետարանի հաղորդմամբ, Կախա Կալաձեն հանդիպում կունենա Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պյոտր Սիյարտոյի հետ։
Թբիլիսիի քաղաքապետը կմասնակցի նաև եվրոպական քաղաքների քաղաքային զարգացմանը նվիրված համաժողովին և ելույթ կունենա համաժողովի մասնակիցների առջև։
Կախա Կալաձեի հետ միասին, պատվիրակության կազմում կլինեն Վրաստանի խորհրդարանի անդամներ, ինչպես նաև Թբիլիսիի քաղաքապետարանի տրանսպորտի և քաղաքային զարգացման գործակալության ղեկավար Նինո Բագաշվիլին։



