Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ 85 ձայնով միաձայն ընդունել է «Վրաստանի հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Փոփոխությունների նախագիծը նախատեսում է ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափի փոփոխություն և տեղական ծխախոտի արտադրության խթանում։
Օրինագծով, տեղական արտադրության մինչև 35 միլիոն տուփ ծխախոտի համար սահմանվում է ֆիքսված 1.3 լարի ակցիզ և 15% ադվալորային ակցիզային հարկ։ Ներմուծվող ծխախոտի համար նաև ակցիզի ֆիքսված դրույքաչափը 1.9 լարիից բարձրանում է մինչև 2.75 լարի, իսկ ադվալորային դրույքաչափը նվազում է 30%-ից մինչև 20%։



