Հասարակություննորություններ 26 Նոյեմբերի, 2025 • «Խաս-Բախչա»-ում սրճարան-բարի կառուցումը կրկին մտցվել է բյուջե

Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեում կրկին ներառվել է «Ախալքալաքի կենտրոնական այգում սրճարան-բարի կառուցում» կետը։ Jnews-ը հետաքննել է, թե ինչու է այս կետն արդեն երեք տարի բյուջեում ու չի իրականացվում։

Այս տարի, ինչպես նախորդ երկու տարիներին, Ախալքալաքի մունիցիպալիտետի 2026 թվականի բյուջեի նախագծում Տնտեսության և ենթակառուցվածքների վարչության ծախսերի մեջ ներառվել է «Ախալքալաքի կենտրոնական զբոսայգում սրճարան-բարի կառուցում» կետը։ Նախկինում այդ նպատակով հատկացվել էր 250 000 լարի, իսկ այժմ գումարը կազմում է 450 000 լարի։

Անցյալ տարի Ախալքալաքի քաղաքապետարանի ներկայացուցիչները հայտնեցին, որ այս կետը ներառվել էր 2024 թվականի բյուջեում, սակայն տարվա ընթացքում հանվել է, միջոցները վերաուղղվել են այլ նպատակների, բայց մրցույթն այդպես էլ չի կայացել: 2025 թվականին իրավիճակը կրկնվեց։

«Մենք հույս ունենք այս կետն իրականացնել հաջորդ տարի: Երկու տարի շարունակ մենք միջոցներ էինք հատկացրել սրճարան-բարի կառուցման համար, բայց հանեցինք այն բյուջեից՝ նախագծի բացակայության պատճառով: Նախագիծն արդեն պատրաստվում է: Մենք հույս ունենք, որ նախագիծը պատրաստ կլինի 2025 թվականին», — 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի տնտեսական զարգացման և գույքի կառավարման ծառայության պետ Մնացական Փամբուխչյանը:

Հիշեցնենք, որ այս տարածքում նախատեսվում է կառուցել ժամանակակից սրճարան, որը հետագայում կտրամադրվի վարձակալության։ Քաղաքապետարանի ֆինանսական վարչության տվյալներով՝ սրճարան-բարը նախատեսվում է կառուցել «Խաս Բախչա» զբոսայգում գտնվող արդեն իսկ գոյություն ունեցող տարածքի տեղում։ Հարցին, թե արդյոք վարձակալության պայմանագիր կա այդ շենքերն օգտագործող անձանց հետ, մեզ այն ժամանակ պատասխանեցին, որ քաղաքապետարանն իրավունք ունի հեռակա կարգով չեղյալ հայտարարել վարձակալության պայմանագիրը, կապված նրա հետ, որ այս տարածքը պլանավորվում է այլ նպատակներով օգտագործել։

Խաս Բախչայում կհայտնվի սրճարան
Վեճեր Խաս Բախչայում տարածքի վարձակալության մասին
Ախալքալաքում նախատեսվում է քաղաքային սրճարան-բարի կառուցում

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝