Հասարակություննորություններ 26 Նոյեմբերի, 2025 • Գոռ Այվազյանը հաղթել է Ադրբեջանի մարզիկին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Եվրոպայի մինչև 23 տարեկանների բռնցքամարտի առաջնությունում Ախալքալաքից մարզիկ Գոռ Այվազյանը քառորդ եզրափակիչում 55 կգ քաշային կարգում հաղթեց ադրբեջանցի Ամին Մամմազադին՝ անցնելով հաջորդ փուլ։

Նա կմրցի մրցաշարի կիսաեզրափակչում։

Գոռ Այվազյանը Եվրոպայի քառակի չեմպիոն և փոխչեմպիոն է, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Վրաստանի հնգակի չեմպիոն, ինչպես նաև միջազգային մրցաշարերի բազմակի չեմպիոն և մեդալակիր։

Հիշեցնենք, որ Վրաստանի բռնցքամարտի մինչև 23 տարեկանների հավաքականը մասնակցում է Եվրոպայի առաջնությանը, որն ընթանում է Հունգարիայի մայրաքաղաքում՝ նոյեմբերի 23-ից 30-ը։

Գլխավոր մարզիչ Բեժան Ճիճինավայի և մարզիչ Իլիա Թլաշաձեի ղեկավարությամբ՝ Բուդապեշտում պայքարում են վեց տղա և երկու աղջիկ։

50 կգ՝ Լաշա Կերեսելիձե,

55 կգ՝ Գոռ Այվազյան,

60 կգ՝ Սաբա Էրեմեիշվիլի,

65 կգ՝ Լևան Դեմուրով,

70 կգ՝ Լուկա Նիկաբաձե,

75 կգ՝ Գիորգի Նատրոշվիլի,

57 կգ՝ Խուրաման Կասումովա,

60 կգ՝ Լանա Բոլքվաձե:

Մեկնելուց առաջ մարզիկները մարզվել են Վրաստանի հայտնի հանգստավայրում՝ Ծղալտուբոյում։ Եվրոպայի առաջնությանը մասնակցում է նաև Արթուր Էլիզբարյանը, ով կմրցավարի մարզիկների մենամարտերը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝