Ախալքալաքի մունիցիպալիտետի 2026 թվականի բյուջեի նախագծի համաձայն՝ բոլոր մունիցիպալ աշխատողների աշխատավարձերը կբարձրանան։
Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեի քննարկման ժամանակ հայտնի դարձավ, որ մունիցիպալիտետի բոլոր աշխատակիցների աշխատավարձերը, առանց բացառության, կբարձրանան 10%-ով՝ սկսած 2026 թվականից։
Աշխատավարձերի բարձրացումը կվերաբերի 13 մունիցիպալ կազմակերպությունների աշխատակիցներին, այդ թվում՝ մանկապարտեզներում, երաժշտական դպրոցում, փակ լողավազանում, գեղարվեստի դպրոցում և այլ հաստատություններում աշխատողներին։ Կբարձրանան նաև Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի և սակրեբուլոյի աշխատակիցների աշխատավարձերը։
Նշենք, որ Վրաստանում պետական հատվածի աշխատավարձերը տարեկան 10%-ով բարձրանում է՝ սկսած 2022 թվականից։



