նորություններ 25 Նոյեմբերի, 2025 • Ախալքալաքի Սակրեբուլոն 2026 թվականի բյուջեի նախագիծը վերադարձրեց լրամշակման

Երեկ՝ նոյեմբերի 24-ին, Ախալքալաքի Սակրեբուլոյի պատգամավորները հաստատեցին օրակարգի բոլոր կետերը, բացառությամբ 2026 թվականի բյուջեի նախագծի, որը դիտողություններով ուղարկվեց քաղաքապետարան և լրամշակման կարիք ունի։

Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի երեկվա նիստի օրակարգում ինը կետ կար։

Սակրեբուլոյի պատգամավորներն օրակարգի ութ կետն ընդունեցին, այդ թվում՝ 2025 թվականի բյուջեում 1,163,040 լարիի չափով փոփոխությունները, Սակրեբուլոյի բոլոր հինգ հանձնաժողովների լիազորությունների հաստատումը, կենտրոնական մարզադաշտը վերակառուցման համար Մունիցիպալ զարգացման հիմնադրամին փոխանցումը, ինչպես նաև Օրջա և Արագվա գյուղերի պոմպակայանների և Խանդո գյուղի ջրամբարը պետությանը փոխանցումը։ Այս կառույցները կսպասարկվեն Սամցխե-Ջավախեթիի Միացյալ ոռոգման սպասարկման կենտրոնի կողմից, քանի որ դրանց սպասարկումը չափազանց թանկ կնստի տեղական բյուջեի վրա։

Սակայն, պատգամավորները, 2026 թվականի բյուջեի նախագիծը նկատառումներով որոշեցին ուղարկել քաղաքապետարան: Սակրեբուլոյի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Գայոզ Լոմսաձեն առաջարկեց բյուջեում լրացուցիչ միջոցներ հատկացնել երեք ուղղությունների համար՝

30 000 լարի՝ աղետների հետևանքների վերացման համար,
100 000 լարի՝ ձյան մաքրման համար,
18 056 լարի՝ աղբատար մեքենայի գնման համար:

Ախալքալաքի մունիցիպալիտետն աղբատար մեքենայի գնման համար հատկացրել է ընդհանուր առմամբ 408 579 լարի, և մրցույթը շահվել է 401,835 լարիով: Դրանից 383,770 լարին, 2025 թվականին, հատկացվել է բյուջեից, իսկ մնացած 18 056 լարին պետք է հատկացվեր 2026 թվականին, սակայն այս գումարը չէր ներառված 2026 թվականի բյուջեի նախագծում:

Արդյունքում, Սակրեբուլոն հաստատեց օրակարգի բոլոր կետերը, բացառությամբ 2026 թվականի բյուջեի նախագծի, որը վերադարձվեց քաղաքապետարան՝ լրամշակման՝ հաշվի առնելով արված դիտողությունները։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝