նորություններ 24 Նոյեմբերի, 2025 • Ինչի՞ շուրջ են համաձայնության եկել ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները Ժնևում

Ժնևում հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև՝ ԱՄՆ-ի խաղաղության առաջարկը քննարկելու նպատակով։
Բանակցությունները կառուցողական, կենտրոնացված և հարգալից միջավայրում, ընդգծվել է արդար և կայուն խաղաղության հասնելու համատեղ հանձնառության մասին,- այս մասին ասվում է ամերիկյան և ուկրաինական կողմերի համատեղ հայտարարության մեջ։

Հայտարարության համաձայն՝ երկու կողմերն էլ համաձայն են, որ խորհրդակցությունները չափազանց արդյունավետ էին։

«Քննարկումները ցույց տվեցին զգալի առաջընթաց դիրքորոշումների համաձայնեցման և հաջորդ քայլերի հստակ սահմանման գործում։ Նրանք վերահաստատեցին, որ ցանկացած ապագա համաձայնագիր պետք է պաշտպանի Ուկրաինայի ինքնիշխանությունը և ապահովի կայուն և արդար խաղաղություն։ Քննարկումների արդյունքում կողմերը մշակեցին թարմացված և բարելավված խաղաղության շրջանակային համաձայնագիր», — ասվում է հայտարարության մեջ։

Այն ընդգծում է, որ Ուկրաինան և Միացյալ Նահանգները համաձայնել են առաջիկա օրերին շարունակել ինտենսիվ աշխատանքը համատեղ առաջարկությունների վրա։

«Կողմերը կմնան սերտ կապի մեջ իրենց եվրոպացի գործընկերների հետ՝ գործընթացն առաջ մղելու համար։ Համաձայնագրի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնեն Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահները։ Երկու կողմերն էլ կրկին հաստատեցին իրենց պատրաստակամությունը շարունակել համատեղ աշխատանքը՝ Ուկրաինայի անվտանգությունը, կայունությունը և վերակառուցումը ապահովող խաղաղության հասնելու համար», — ասվում է հայտարարության մեջ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝