Սկզբունքային եմ համարում մեր ներքին լեգիտիմության ամրապնդումը, որը պետք է արտահայտվի նոր Սահմանադրության ընդունմամբ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22–ին, համալիրում հրավիրված փակ միջոցառման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է news.am։
Նա պետական ծառայողների առջև ունեցած ելույթում խոսել է միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իրավունքի և նաև նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին:
«Սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման հնարավորությունները, պաշտպանական տեխնոլոգիաների հասանելիությունը ավելացվում է անգամներով։
Սկզբունքային եմ համարում մեր ներքին լեգիտմության ամրապնդումը, որը պետք է արտահայտվի նոր Սահմանադրության ընդունմամբ»։
Նշենք, որ միջոցառմանը ներկա է քաղաքական ամբողջ էլիտան։



