Ազգային շրջակա միջավայրի գործակալությունը հրապարակում է նոյեմբերի 22-ից մինչև 24-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին տեղեկատվություն։
Ինչպես կանխատեսում են օդերևութաբանները՝ առաջիկա օրերին Վրաստանում կշարունակվի տաք և չոր եղանակը։
Թբիլիսիում սպասվում է պարզ եղանակ, օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +19, +21 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) սպասվում է պարզ եղանակ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի մինչև +15, +17 աստիճան։
Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) սպասվում է տաք և պարզ եղանակ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +21, +23 աստիճան։
Արևմտյան Վրաստանի ցածրադիր շրջաններում (Զեստափոնի, Քութայիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) սպասվում է տաք և պարզ եղանակ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +24, +26 աստիճան։
Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոթի լեռնանցք) սպասվում է տաք և պարզ եղանակ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +22, +24 աստիճան։
Արևմտյան Վրաստանում՝ լեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +16, +18 աստիճան։
Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի) սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +20, +22 աստիճան։
Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջանի, Սիղնաղի, Լագոդեխի, Ղվարելի, Ախմետա) սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +19, +21 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխը, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի) սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +18, +20 աստիճան։



