նորություններ 19 Նոյեմբերի, 2025 • Վրաստանը Եվրոպայում առաջին տեղում է մահացու ՃՏՊ-ների թվով

Վրաստանը Եվրոպայում առաջին տեղում է մահացու ճանապարհատրանսպորտային պատահարների թվով։ Այս մասին հայտարարել է Ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն։

Նրա խոսքով՝ երկրում ամեն տարի ճանապարհատրանսպորտային պատահարներից մահանում է միջինը 11 մարդ՝ յուրաքանչյուր 100,000 բնակչի հաշվով, ինչը հինգ անգամ ավելի է, քան Եվրոպայի լավագույն ցուցանիշը։

Անցյալ տարի Վրաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 444 մարդ, վիրավորվել՝ 7 587-ը: Այս տարվա առաջին ինը ամիսներին ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհվել է 345 մարդ (41-ով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում), իսկ վիրավորվել է ավելի քան 6 000 մարդ (637-ով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում):

«Վթարների և վնասվածքների ամենատարածված պատճառը արագության գերազանցումն է։ Անցյալ տարի արագության գերազանցման համար ավելի քան 1.5 միլիոն տուգանք է նշանակվել։ Արագության գերազանցման մակարդակը բարձրացել է մինչև բոլոր խախտումների 41.96%-ը», — ասել է Դարախվելիձեն։

Փոխնախարարի խոսքով՝ հենց սա է վարորդների տուգանքների հաջորդ նախատեսված բարձրացման պատճառը։

Մասնավորապես, փոփոխությունների համաձայն՝ արագության սահմանափակումը 15-40 կմ/ժ-ով գերազանցելու համար տուգանքը 50-ից կդառնա 100 լարի։

Լուսանկարը՝ Jnews-ի արխիվից

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝