Ախալքալաքի քաղաքապետարանը նոյեմբերի 11-ին հայտարարել է 33 եղևնի գնելու մրցույթ։ Առաջարկներն ընդունելու վերջնաժամկետը այսօր էր՝ նոյեմբերի 19-ին։ Ծառերի գնման համար տեղական բյուջեից հատկացվել է 14 850 լարի։
Տղիբուլիում գրանցված «Անթուրիում» ՍՊԸ-ն հաղթել է մրցույթը նախնական փուլում՝ 13 200 լարի արժողությամբ։ Սակայն առաջարկը պետք է գնահատվի և ընտրվի, որից հետո քաղաքապետարանի հետ կկնքվի պայմանագիր։ Գնված ապրանքի մատակարարման ժամկետը պայմանագրի ստորագրման օրվանից 10 օրացուցային օր է։
Մրցույթի պահանջների համաձայն՝ ծառերը պետք է տնկվեն համապատասխան տարողունակության խեցամանների/տարաների մեջ։ Տարաներում արմատային համակարգը պետք է ինքնուրույն զարգացած լինի (արմատային գունդը չպետք է խախտված լինի), որպեսզի հնարավոր լինի վերատնկել տարվա ցանկացած եղանակին։ Ծառերը պետք է մշակվեն համապատասխան թունաքիմիկատներով և աճի խթանիչներով։
Ծառերի սածիլների որակը պետք է խստորեն համապատասխանի գյուղատնտեսական կանոնակարգերին և չափորոշիչներին (կախված մատակարարման սեզոնից)։ Ապրանքների տեղափոխումը պետք է հոգա մատակարարը։
Ախալքալաքի մունիցիպալիտետի տնտեսական զարգացման և գույքի կառավարման ծառայության տվյալներով՝ «Խաս Բախչա»-ի քաղաքային զբոսայգում և «Ջիվանու» այգում պետք է տնկվի 33 փշոտ եղևնու տնկիներ։



