Ոստիկանությունը ձերբակալել է Վրաստանի մի բնակչի, որը գաղտնի նկարահանել է իր 12-ամյա խորթ դստերը և անօրինական տարածել ինտիմ տեսագրությունները։ Այս մասին հայտնում է Վրաստանի Դատախազությունը։
Հետաքննության շրջանակներում հարցաքննվել են տուժողը և այլ վկաներ, ինչպես նաև առգրավվել են էլեկտրոնային սարքեր, որոնց ձայնագրությունները հաստատում են հանցագործությունը: Հետագայում տղամարդը կալանավորվել է դատարանի որոշման հիման վրա:
Ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 157-1 հոդվածի 1-ին մասով նախատեսված անձնական տվյալներ ապօրինի ձեռք բերելու, պահելու և տարածելու համար։ Այս հանցագործությունը պատժվում է մինչև յոթ տարի ազատազրկմամբ։


