նորություններ 18 Նոյեմբերի, 2025 • Ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափը կաճի 85 թեթրիով

2026 թվականի հունվարի 1-ից ներմուծվող ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափը կաճի 85 թեթրիով մեկ տուփի համար` մինչև 2.75 լարի։

Օրինագծի նախաձեռնությունը պատկանում է «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորներ Շոթա Բերեկաշվիլիին, Գիորգի Բարվենաշվիլիին, Լևան Մաչավարիանիին և Թորնիկե Բերեկաշվիլիին։

Նույն օրինագծով տեղական արտադրության ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափը, որը ներկայում հավասար է ներմուծվողին և կազմում է 1.9 լարի, կսահմանվի 1.3 լարի:

Դրանից բացի, օրինագծով տեղական ծխախոտի արտադրանքի զեղչը կկիրառվի առաջին 35 միլիոն տուփի համար, որից հետո կգործի ստանդարտ սակագինը:

Հաշվի առնելով, որ Վրաստանը հիմնականում սպառում է ներմուծված ծխախոտային ապրանքանիշեր, ծխախոտի միջին գինը 2026 թվականից կբարձրանա։

Նախաձեռնողների խոսքով` օրենքի նախագծի նպատակն է պաշտպանել տեղական արտադրությունը և բարձրացնել մրցունակությունը ոլորտում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝