Հասարակություննորություններ 18 Նոյեմբերի, 2025 • Հոգեմետ դեղամիջոցները 10 անգամ էժանացել են իրական արժեքից

Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ պետության վերահսկողության տակ գտնվող դեղագործական արտադրանքի ներմուծման գորխընթացի փոփոխության արդյունքում դեղերի գները որոշ դեպքերում նվազել են 10 անգամ։

Հաղորդագրության համաձայն` մասնավոր ներմուծողները հոգեմետ դեղամիջոցները վաճառում էին 30%-ից մինչև 810% բարձր գնով։

«Քանի որ պետությունը ներմուծում էր հատուկ վերահսկողության ենթակա դեղագործական արտադրանք, հոգեմետ դեղերի բարեփոխումների երկրորդ փուլում որոշ դեղեր 10 անգամ էժանացել են։

Համապատասխան բժշկական հաստատություններին արդեն իսկ մատակարարել են դեղամիջոցները, զուգահեռաբար համալրվում են դեղատնային ցանցերը։

Բարեփոխման նպատակն է կանխել հոգեմետ դեղամիջոցների անտեղի օգտագործումը՝ միաժամանակ ապահովելով դեղերի հասանելիությունը նրանց, ովքեր դրանց կարիքն ունեն։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝