Թբիլիսիի ոստիկանության վարչության աշխատակիցները առգրավել են 35 կիլոգրամ մարիխուանա, փաթեթավորված 146 փաթեթներում, որի արժեքը սև շուկայում կազմում է մոտ 3 միլիոն լարի։
Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքաց` ծնված 1993 թվականին, ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների ապօրինի ձեռքբերմանը, պահպանմանը և վաճառքին նպաստելու մեղադրանքով։
Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալվածի տանը կազմակերպված հատուկ թաքստոցից առգրավել են առանձնապես խոշոր չափի «մարիխուանա» թմրանյութ և թմրանյութը փաթեթավորելու համար անհրաժեշտ նյութեր։
Հանցագործությունը նախատեսում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։
Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ և 260-4-րդ հոդվածներով։



