նորություններ 18 Նոյեմբերի, 2025 • Վրաստանից արտասքվել են Ռուսաստանի, Հնդկաստանի, Թուրքիայի և այլ երկրների քաղաքացիներ

Ներքին գործերի նախարարության միգրացիոն վարչության աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցության արդյունքում, Վրաստանից արտաքսել են օտարերկրյա 47 քաղաքացիների։

Վերջին օրերին իրականացված համապարփակ միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսվել են Եգիպտոսի, Եթովպիայի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Հնդկաստանի, Հորդանանի, Իրանի, Կամերունի, Քենիայի, Կոնգոյի, Կուբայի, Նեպալի, Նիգերիայի, Ռուսաստանի, Սուդանի, Շրի Լանկայի և Չինաստանի՝ ընդհանուր 47 քաղաքացի։

Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։

Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիոն վարչությունը հանդիսանում է երկրում ապօրինի միգրացիայի դեմ պայքարի պատասխանատու մարմինը։ Դրա իրավասությունների մեջ է մտնում Վրաստանում առանց իրավական հիմքի գտնվող օտարերկրյա քաղաքացիների բացահայտումը և նրանց արտաքսման իրականացումը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝