«Վրացական երազանք»-ը մտադիր է արտասահմանում բնակվող Վրաստանի քաղաքացիներին արգելել խորհրդարանական ընտրություններին մասնակցել երկրից դուրս:
Գործող Ընտրական օրենսգրքի համաձայն՝ արտերկրում գտնվող քաղաքացիներին արգելվում է մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, բայց խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը չի արգելվում։ Այդ նպատակով ընտրատեղամասեր են ստեղծվում արտասահմանում:
Ընտրական օրենսգրքում նախատեսված փոփոխություններով` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նման, քաղաքացիները կկարողանան խորհրդարանական ընտրություններին մասնակցել միայն Վրաստանում:



