Վրաստանում մթնոլորտային օդում շարունակում է գրանցվել պինդ մասնիկների (PM10 և PM2.5) բարձրացված խտություն, ինչը պայմանավորված է երկրում հարավից եկող անապատային փոշու զանգվածների տարածմամբ։ Այս մասին նշված է Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալության տարածած հաղորդագրության մեջ։
Գործակալության տվյալներով՝ անցած օրերի համեմատ մթնոլորտային օդի սահմանամերձ աղտոտվածությունը փոքր-ինչ թուլացել է։
«Գործընթացը կախված է օդերևութաբանական իրավիճակից։ Մոտակա օրերին պինդ մասնիկների ցուցանիշների նվազումը կշարունակվի։
Վրաստանի Շրջակա միջավայրի պաշտպանությունն ու գյուղատնտեսության նախարարության Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը իրականացնում է մթնոլորտային օդի որակի անընդհատ մոնիթորինգ։
Ցանկացած շահագրգիռ անձ կարող է ծանոթանալ օդի որակի վիճակին, ինչպես նաև ստանալ առաջարկություններ՝ մթնոլորտային օդի որակի պորտալում՝ www.air.gov.ge, «Առաջարկություններ» բաժնում։
Նշվում է, որ մթնոլորտային օդում պինդ մասնիկների (PM10 և PM2.5) խտության աճը Վրաստանում սկսվել է արձանագրվել նոյեմբերի 6-ից», – ասված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրությունում։



