Ախալցիխեի սահմանային ոստիկանության դեպարտամենտի Կարծախի սահմանային հատվածում անցկացված օպերատիվ-որոնողական գործողության արդյունքում ձերբակալվել է երկու օտարերկրյա քաղաքացի՝ 1981 թվականին ծնված Տ.Մ.-ն և 1986 թվականին ծնված Զ.Մ.-ն՝ Վրաստանի պետական սահմանն անօրինական կերպով հատելու համար,- հայտնում է Վրաստանի ՆԳՆ սահմանային ոստիկանությունը։
Ըստ տեղեկության՝ հանցագործությունը պատժվում է մինչև հինգ տարի ազատազրկմամբ։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը, որպես խմբի անդամ, անօրինական կերպով հատել է Վրաստանի պետական սահմանը Թուրքիայի Հանրապետությունից դեպի Վրաստան՝ շրջանցելով անցակետը», — ասվում է Վրաստանի սահմանապահ ոստիկանության հայտարարության մեջ։



