նորություններ 14 Նոյեմբերի, 2025 • Ախալքալաքում խոտը վառելու հետևանքով հրդեհը հասել է ավտոմեքենաների ջարդոններին

Այսօր, նոյեմբերի 14-ին հերթական անգամ դաշտերում չորացած խոտը վառելու հետևանքով առաջացել է հրդեհ, որը տարածվելով հասել է ավտոմեքենաների ջարդոններին։ Դեպքը տեղի է ունեցել Ախալքալաքի նախկին առաջին զինվորական ավանի հարևանությամբ։

97da2cac-cd37-48b4-ac90-de26f4afdddf

Հրշեջները կանխել են կրակի տարածումը։

Նման դեպքեր, երբ չորացած խոտը վառելու հետևանքով առաջանում է հրդեհ, որը դժվարությամբ մարում են հրշեջները, վերջերս գրանցվում է Ախալքալաքի շրջանի տարբեր վայրերում։

27acd515-f887-4dae-a479-e1af67b2e05a

Վրաստանի Վարչական իրավախախտումների օրենսգրքի 177-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ հրդեհային անվտանգության կանոնների խախտումը հանգեցնում է 500 լարիի տուգանքի։

Դեռևս չեն արձանագրվել տուգանքներ անուշադրության հետևանքով մարդկանց հասցրած վնասների համար։

Ինչու՞ չի կարելի այրել դաշտերը կարդացեք՝

Թափված տերևներն այրելը վտանգ է ներկայացնում բնության և գրպանի համար

Ծղոտի հեռացումը՝ այրելով, շատերի կարծիքով օգնում է դաշտը պատրաստել նոր ցանքերի համար, սակայն իրականում այն վնասում է հողին և շրջակա միջավայրին

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝