Լրատվամիջոցների հաղորդմամբ Վրաստանում թուրքական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված բոլոր 20 անձանց աճյունները հայտնաբերվել են։
Այս մասին հայտնել է CNN TÜRK-ը։
Նախկինում հաղորդվել էր, որ ինքնաթիռի «սև արկղը» տեղափոխվել է Թուրքիա։
Տեղեկատվության համար՝ 20 զինվորականներով թուրքական ռազմական ինքնաթիռ է վթարի ենթարկվել վրաց-ադրբեջանական սահմանի մոտ՝ Սիղնաղի մունիցիպալիտետում։ Ինքնաթիռը թռչում էր Ադրբեջանից դեպի Թուրքիա։



