նորություններ 12 Նոյեմբերի, 2025 • Գիորգի Գախարիայի դեմ քրեական գործ է հարուցվել

Վրաստանի դատախազությունը քրեական հետաքննություն է սկսել Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի դեմ։

Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարակիձեն։

Նրա խոսքով՝ գործը վերաբերում է 2019 թվականի հունիսի 20-21-ի իրադարձություններին և Չորչանայում տեղի ունեցած դրվագներին։

Մասնավորապես, խոսքը վերաբերում է խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ երկուսից ավելի անձանց դիտավորյալ ծանր մարմնական վնասվածք հասցնելուն, ինչպես նաև պետական ​​քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի կողմից լիազորությունների չարաշահմանը։

 

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝