նորություններ 12 Նոյեմբերի, 2025 • Սամցխե-Ջավախքում կարտոֆիլի դաշտերը քչացել են, իսկ կարտոֆիլը՝ շատացել

Վրաստանի ազգային վիճակագրության ծառայության տվյալներով, վերջին չորս տարվա ընթացքում՝ 2021-ից 2024 թվականներին, Սամցխե-Ջավախքում կարտոֆիլի ցանքատարածքները նվազել են մոտավորապես 17.2%-ով։

Եթե 2021 թվականին կարտոֆիլ մշակվում էր 9300 հեկտարի վրա, ապա 2024 թվականին այն նվազել է մինչև 7700 հեկտարի։ Միջանկյալ տարիներին՝ 2022 թվականին տարածքը կազմել է 10300 հեկտար, իսկ 2023 թվականին՝ 8600 հեկտար։

Միևնույն ժամանակ, մարզում կարտոֆիլի արտադրությունը ցույց է տվել հակառակ միտումը։ 2021 թվականին Սամցխե-Ջավախքում արտադրվել է 16 700 տոննա կարտոֆիլ, 2022 թվականին՝ 12,600 տոննա, 2023 թվականին՝ 15,000 տոննա, իսկ 2024 թվականին՝ 20,000 տոննա։

Բերքատվության միտումը.

2022 թվականին գրանցվել է անկում՝ չորս տարվա ընթացքում ամենացածր բերքատվությունը։ Սակայն 2023 թվականին սկսվել է կայուն աճ, և 2024 թվականին բերքատվությունը հասել է իր առավելագույնին՝ մոտավորապես 2.6 տոննա մեկ հեկտարի համար, ինչը 44%-ով ավելի է, քան 2021 թվականին և երկու անգամ ավելի, քան 2022 թվականին։

Չնայած ցանքատարածությունների կրճատմանը, Սամցխե-Ջավաքում կարտոֆիլի արտադրության արդյունավետությունը զգալիորեն աճել է, ինչը կարող է պայմանավորված լինել ժամանակակից գյուղատնտեսական տեխնոլոգիաների ներդրմամբ, բարելավված սորտերով կամ բարենպաստ եղանակային պայմաններով։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝