նորություններ 11 Նոյեմբերի, 2025 • Վրաց-ադրբեջանական սահմանի մոտ թուրքական ուղղաթիռ է կործանվել

Վրաց-ադրբեջանական սահմանի մոտ ենթադրաբար թուրքական ռազմական ուղղաթիռ է կործանվել, հաղորդում է վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը՝ Վրաստանի կողմից արված մի տեսանյութ տարածելով։

Դրանում հստակ երևում է, թե ինչպես է ծխացող ուղղաթիռը վայր ընկնում։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունն հաստատել է վրաց-ադրբեջանական սահմանին ռազմական օդանավի կործանման մասին վրացական մամուլում հայտնված տեղեկությունները։

«Վրաստանում կործանվածը C130 մակնիշի ռազմատրանսպորտային օդանավ է, որն Ադրբեջանից վերադառնում էր հայրենիք», — հաղորդում է Թուրքիայի ռազմական գերատեսչությունը։

«Աղետի վայրում Վրաստանի իշխանությունների հետ համատեղ որոնողական և փրկարարական գործողություններ են ձեռնարկվել», — հավելել է նախարարությունը։

Ավելի վաղ վրացական լրատվամիջոցները հաղորդել էին թուրքական ռազմական ուղղաթիռի կործանման մասին։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝