նորություններ 11 Նոյեմբերի, 2025 • Վրաց լեզվի դասընթացներ (R)

Ախալքալաքի Մեծահասակների կրթության կենտրոնն առաջարկում է վրաց լեզվի դասընթացներ՝ հաղորդակցական մոտեցմամբ, համաձայն լեզուների ուսուցման ընդհանուր եվրոպական չափորոշիչներին (A1, A2, B1 մակարդակ):

Դասընթացը ներառում է լեզվական բոլոր չորս ասպեկտների զարգացումն ու ձևավորումը.

  • Գրավոր
  • Բանավոր
  • Լսողական
  • Խոսակցական

Դուք արագ կզարգացնեք կարողություններ, որոնք թույլ կտան ձեզ հեշտությամբ հարմարվել առօրյա կյանքին:

Շահառուներ. Կարող են մասնակցել և՛ դպրոցականները, և՛ մեծահասակները:

  • Խմբակային՝ 5-6 մասնակից
  • Անհատական՝ 2-3 մասնակից
  • Դասերի հաճախականությունը՝ շաբաթական 2-3 օր (1 ժամ)՝ հաշվի առնելով շահառուների կարծիքները:

Դասերի արժեքը՝

  • Խմբում աշխատելու դեպքում՝ 10 լարի
  • Անհատական՝ 1 ժամ՝ 15 լարի
  • Դասավանդման ձևը՝ դեմ առ դեմ:

Գրանցումը բաց է ամեն օր՝ մինչև նոյեմբերի 20-ը։ Գրանցվել կարող եք՝ այստեղ։

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ.

Հասցե՝ քաղաք Ախալքալաք, Տերյան փողոց 25։

Հեռ․՝ 595 56 25 05։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝